211652_close_icon
views-count11461 դիտում article-date 22:00 30-04-2016

Ադոլֆ Հիտլերը մեծ ցնցում է ապրում, երբ իմանում է Գերմանիայի կապիտուլյացիայի մասին

Ադոլֆ Հիտլերը ապրել է հասարակ կոշկակարի ընտանիքում։ 1913 թ. տեղափոխվել է Մյունխեն, որտեղ ինքնակամ մտել է գերմանական բանակի կազմի մեջ։ Առաջին Համաշխարհային Պատերազմի սկզբին ունենալով եֆրեյտորի կոչում, մեկնել է արևմտյան ռազմաճակատ։ 1915 թ. Սոմմեի ճակատամարտում վիրավորվել է և տեղափոխվել է հիվանդանոց։ Պատերազմի ժամանակ պարգևատրվել է 1 երկրորդ և 1 առաջին կարգի Երկաթյա արիական խաչերով։ Մեծ ցնցում է ապրել իմանալով Գերմանիայի կապիտուլյացիայի մասին։ Հիտլերը հավատում էր գերմանական ազգի հզորությանը և նրանց հատուկ առաքելությանը, հիմնվելով XX դարի ռասայական գաղափարների վրա։ Նա ծայրահեղ ծանր է ապրել Գերմանիայի պարտությունը, դա ընդունելով որպես «դավաճանության» (հատկապես հրեաների հականացիոնալ գործողությունների) արդյունք։ Գերմանական Կայսրության պարտությունը պատերազմում և Նոյեմբերյան հեղափոխությունը 1918 թ. Հիտլերը հաշվում էր դավաճանների հաղթանակող գերմանական բանակին «մեջքին ուղղված հարվածի» արդյունք։ 1918 թ. վերջում նա վերադառնում է Մյունխեն և մտնում է Ռեյխսվերի՝ Գերմանիայի զինված ուժերի կազմի մեջ։ Կապիտան Է. Ոեմի երաշխավորմամբ Հիտլերը միանում է մյունխենյան «Նացիոնալ Սոցիալիստական Գերմանիայի Բանվորական Կուսակցությանը»։

Նմանատիպ նյութեր