211652_close_icon
views-count985 դիտում article-date 18:02 13-10-2014

Ուկրաինայում առաջ են քաշել ԱՊՀ-ի կազմից դուրս գալու մասին օրինագիծ

Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցել են ԱՊՀ-ի կազմից երկրի դուրս բերման մասին օրինագիծ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի խորհրդարանի կայքը: Օրինագիծը նախաձեռնել են «Սվոբոդոա» կուսակցության ներկայացուցիչները: Օրինագծի բուն տեքստը դեռ չի հրապարակվել: Ուկրաինան 1991 թվականի դեկտեմբերի 10-ից դասվում է ԱՊՀ-ի հիմնադիր երկրների թվում: Չի բացառվում, որ ԱՊՀ-ի կազմից դուրս գալուն հաջորդեն Ուկրաինայի մուտքը ԵՄ ու ՆԱՏՕ: 

Նմանատիպ նյութեր