211652_close_icon
views-count2436 դիտում article-date 09:15 14-10-2014

Հերմինե Նաղդալյանին պաշտոնանկ անելու հարցը ՀՀԿ-ում «փակված է». Ժողովուրդ

«ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին պաշտոնանկ անելու հարցը ՀՀԿ-ում «փակված է»,- գրում է «Ժողովուրդ»: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ-ում չի էլ քննարկվել Նաղդալյանին հայկական պատվիրակությունից «հեռացնելու» հարցը: «ԵԽԽՎ հաջորդ նիստը լինելու է ձմռանը, որի ժամանակ էլ կձևավորվի հայկական պատվիրակության նոր կազմը: Դա լինելու է հունվարի վերջին, իսկ մինչ այդ ԵԽԽՎ-ում հանձնաժողովի նիստեր են լինելու, որին պատգամավորներն առանձին-առանձին են մասնակցելու: Այսինքն՝ Նաղդալյանը կպաշտոնավարի մինչև ժամկետի ավարտը»,-հավելում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր