211652_close_icon
views-count2861 դիտում article-date 11:27 14-10-2014

Այլընտրանք կապույտ վառելիքին. 10 անգամ էժան. տեսանյութ

Թալինում տեղակայված այս տաղավարում կարելի է ճաշ եփել, արդուկ անել, լողանալ, մի խոսքով` նոր տեխնոլոգիա, ինչը այլընտրանք է կապույտ վառելիքին: Փայտի, հարդի, գոմաղբի, թռչնաղբի և այլ թափոնների մնացորդներից Արամ Վարդանյանը բնական գազ է ստանում: Պրոցեսը շատ պարզ է: Բիոզանգվածը լցվում է վառարանի մեջ, որտեղ պիրոլիզային տեխնոլոգիայով, անաէրոբ օքսիդացման շնորհիվ գերայրման արդյունքում վառելիքը ծխեցվում է: Էկզոթերմիկ ռեակցիայի ընթացքում անջատվում է գազ: Արամ Վարդանյանը հաշվել է` Հայաստանը տարին 1 մլրդ 800 միլիոն խորանարդ մետր գազի պահանջարկ ունի: Նմանատիպ տեխնոլոգիաներով, ըստ նրա, հանրապետությունում հնարավոր է 10 մլրդ. խորանարդ մետր գազ ստանալ: 10 անգամ էժան, քան բնական գազը և էկոլոգիապես մաքուր: 2 տոննա բիոզանգվածից հնարավոր է մոտ 4000 խորանարդ մետր գազ ստանալ: Սա դեռ ամենը չէ: Արտադրված գազով հնարավոր է գեներատոր աշխատեցնել և էլեկտրաէներգիա ստանալ: Արամ Վարդանյանն ասում է, որ ստացված գազով հնարավոր է նաև լիցքավորել մեքենայի բալոնները: Հարկավոր է միայն ձեռքի տակ ունենալ մինի կոմպրեսոր: Նմանատիպ տեխնոլոգիաները մոտ 4-5000 դոլար արժեն: Արամ Վարդանյանի հաշվարկով, 5-6 ամսում կարելի է ներդրումները ետ բերել: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/35168]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր