211652_close_icon
views-count5932 դիտում article-date 10:03 14-02-2017

ՀՀ-ն ոսկին վաճառեց էժան, սկսեց գնել 3 անգամ թանկ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ՝ շուտով Հայաստանը կրկին կսկսի համալրել իր պահուստները ոսկով։ Մեր տեղեկություններով՝ ոսկի պահուստավորելու շուրջ քաղաքական որոշումն արդեն կայացված է: Այդ գործով կզբաղվի Կենտրոնական բանկը։ Թե որքան ոսկի է կուտակվելու, դեռ պարզ չէ։ Հայտնի է միայն, որ գործընթացը ունենալու է շարունակական բնույթ։ Կենտրոնական բանկը հավանաբար կգնի Հայաստանում արտադրված ոսկու մի մասը։ Հայաստանը 2003 թվականին վաճառեց պահուստներում առկա ամբողջ ոսկին՝ 1.4 տոննա։ Այդ ժամանակ մեկ ունցիայի գինը մոտ 400 դոլար էր։ Դա ոսկու ամենացածր գինն է վերջին 14 տարիների ընթացքում։ Վաճառելուց անմիջապես հետո ոսկին աշխարհում սկսեց շեշտակի թանկանալ։ Ներկայումս մեկ ունցիան 1200 դոլարից ավելի է: Այլ կերպ ասած, ՀՀ-ն ոսկին վաճառեց էժան գնով և սկսում է գնել 3 անգամ թանկ գնով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր