211652_close_icon
views-count1285 դիտում article-date 12:17 14-10-2014

Թուրքիայում 200-ից ավելի քուրդ զինյալ է ձերբակալվել

Թուրքիայի իրավապահները հյուսիսային Սուրուչ քաղաքում ձերբակալել են Քրդական բանվորական կուսակցության 250 զինյալների: Այս մասին հաղորդել է Kanal 7 հեռուստաալիքը: Տեղեկություների համաձայն՝ ձերբակալված քրդերը սիրիական Քոբաի քաղաքի խաղաղ բակիչների հետ հատել էին թուրք-սիրիական սահմանը և մտել Թուրքիայի տարածք, որտեղ և ձերբակալվել են իրավապահների կողմից: Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերն այսօր հարվածներ են հասցրել Հաքքարի նահանգի լեռներում տեղակայված Քրդական բանվորական կուսակցության ռազմական բազաներին: Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, քրդերի ռազմաբազաներին հարվածելու մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ քուրդ զինյալները Քոբանիում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հայտարարել են, որ կհատեն թուրք-իրաքյան սահմանը, որպեսզի միանան Քոբանիում «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարին:

Նմանատիպ նյութեր