211652_close_icon
views-count3226 դիտում article-date 15:51 28-03-2016

Թուրքիայում 32 քուրդ զինյալ է սպանվել հատուկ գործողության արդյունքում

Թուրքիայում վերջին օրերին զինված ուժերի իրականացրած հատուկ գործողության արդյունքում սպանվել է Քրդական աշխատավորական կուսակցության 32 զինյալ: Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը: Ավելի վաղ այդ երկրի ՆԳ նախարար Էֆկան Ալան հայտնել էր, որ հարավ-արևելյան մի քանի շրջաններում պարետային ժամ է սահմանվել: Մասնավորապես, 12 քուրդ զինյալ է սպանվել Նուսայբինեում, 4-ը՝ Յուքսեքովեում և 16-ը՝ Շըրնաք նահանգի համանուն քաղաքում:

Նմանատիպ նյութեր