211652_close_icon
views-count1369 դիտում article-date 13:25 14-10-2014

Իրանը հրաժարվել է իր զորքերը դուրս բերել Սիրիայի տարածքից

Իրանի արտգործնախարարի տեղակալ Հոսեին Ամիր Աբդուլահիանն արձագանքել է Սիրիայի տարածքից «իրանական օկուպացիոն զորքերը» դուրս բերելու Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի կոչին, հաղորդում է France Presse-ը: Վելի վաղ Սաուդյան Արաբիայի արքայազն Սաուդ Ալ-Ֆեյսալը հայտարարել էր, որ եթե Իրանը ցանկանում է մասնակցել Սիրիայի ճգնաժամի հարցով բանակցություններին, ապա նախ և առաջ պետք է իր զորքը դուրս բերի Սիրիայի տարածքից: «Իրանի Իսլամական պետությունը տարածաշրջանի ամենակարևոր դերակատարում ունեցող պետությունն է, որը ներգրավված է ահաբեկչության դեմ պայքարում: Իրանն օգնում է իրաքյան և սիրիական կառավարություններին ու ժողովուրդներին պայքարելու ահաբեկչության դեմ: Մենք խորհուրդ ենք տալիս Սաուդյան Արաբիային ուշադրություն դարձնել տարածաշրջանի թշնամիների սարքած ծուղակներին և խաղալ դրական դեր»,-ասել է Հոսեին Ամիր Աբդոլահիանը:

Նմանատիպ նյութեր