10000 դիտում
21:48 15-10-2017
Սիրիայի խորհրդարանը Թուրքիայից պահանջել է զորքերը դուրս բերել իր երկրի տարածքից
Սիրիայի խորհրդարանի ղեկավար Համուդ աս-Սաբագը՝ ելույթ ունենալով Սանկտ-Պետերբուրգում ընթացող Միջազգային խորհրդարանական միության նստաշրջանում, հայտարարել է, որ արաբական հանրապետության Ժողովրդական խորհուրդը պահանջում է երկրի տարածքից անմիջապես դուրս բերել թուրքական զորքերը:
«Սիրիական խորհրդարանը պահանջում է թուրքական զորքերի անհապաղ դուրս բերում Սիրիայի տարածքից՝ առանց նախապայմաններ», ասել է նա:
Աս-Սաբագը նաև նշել է, որ Դամասկոսը դատապարտում է Անկարայի գործողությունները: «Գտնում ենք, որ թուրքական զորքերի մուտքը Իդլիբ նահանֆ սպառնալիք է մեր քաղաքացիների անվտանգությանն ու միջազգային նորմերի խախտում»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարեց Իդլիբում ռազմական գործողության մեկնարկի մասին: Անկարան նշել էր, որ զինվորականները Սիրիայի տարածք են մտել ապառազմականացման չորրորդ գոտու ստեղծման համար:
Նմանատիպ նյութեր
2730 դիտում
16:14 28-12-2016
Իրաքը կրկին Թուրքիայից պահանջել է դուրս բերել զորքերը երկրի տարածքից
4820 դիտում
19:50 05-01-2020
Իրաքի խորհրդարանը քվեարկել է երկրի տարածքից ԱՄՆ զորքերը դուրս բերելու օգտին
1369 դիտում
13:25 14-10-2014
Իրանը հրաժարվել է իր զորքերը դուրս բերել Սիրիայի տարածքից
Այս բաժնից
913 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
937 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
886 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը