1761 դիտում
17:58 14-10-2014
57-ամյա քաղաքացին 3 տղամարդու մեղադրել է իրեն առևանգելու և «Գալաքսի» հյուրանոց տեղափոխելու մեջ
57-ամյա Բարմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով իր կողմից կեղծ տեղեկատվություն տալու հանգամանքը, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ Վրեժ Ախրեսյանը, Սամվել Մկրտչյանը, Գագիկ Հարությունյանը և Սարգիս Զարգարյանը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակից առևանգել են իրեն և տեղափոխել Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող «Գալաքսի» հյուրանոցային համալիր ու մեկ օր պահել են այնտեղ` վերջիններիս մեղադրելով ծանր հանցագործության` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգում կատարելու մեջ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1944 դիտում
15:34 29-08-2014
17-ամյա աղջիկը ընկերոջից վրեժխնդիր լինելու համար նրան մեղադրել է իրեն Ճարտարագիտական քոլեջի մոտից առևանգելու մեջ
11520 դիտում
15:15 19-03-2015
19-ամյա Օքսանան երկու ընկերների մեղադրել է ամուսնության նպատակով իրեն առևանգելու և փակի տակ պահելու մեջ
1846 դիտում
15:41 29-05-2014
Երևանի բնակչուհին տղամարդուն մեղադրել է իրեն առևանգելու, այնուհետ բռնաբարելու մեջ
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը