211652_close_icon
views-count1417 դիտում article-date 11:46 15-10-2014

Չեմ հասկանում, թե ինչպես ձեռքներիցս բաց թողեցինք հաղթանակը. Տոնի Կրոս

Գեմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը Եվրո 2016-ի ընտրական փուլում Իռլանդիայի հավաքականի հետ կայացած խաղից հետո չի թաքցրել իր զայրույթն ու հիասթափույթունը: Հիշեցնենք, որ իռլանդացիները կարողացան պարտությունից փրկվել խաղի վերջին վայրկյաններին խփած գոլի շնորհիվ: «Մենք հիանալի խաղ անցկացրեցինք, բայց չկարողացանք գործը իր տրամաբանական ավարտին հասցնել: Երկրորդ խաղակեսում մենք բազմաթիվ գրոհներ կազմակերպեցինք, և ես չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ վերջին 5 րոպեին: Հավանաբար, մենք ժամանակից շուտ հավատացինք մեր հաջողությանը: Ես ոչ մի բացատրություն չեմ գտնում դրա համար: Իռլանդացիները ոչ մի յուրահատուկ բան չարեցին, և ես չեմ հասկանում, թե ինչպես ձեռքներիցս բաց թողեցինք հաղթանակը».-նշել է Կրոսը:

Նմանատիպ նյութեր