211652_close_icon
views-count1001 դիտում article-date 14:29 15-10-2014

Կալանավորի բանավոր հաղորդումը վարույթն իրականացնողը չի արձանագրել և օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Պարույր Փ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Պարույր Փ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի մարտի վերջերին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մալաթիայի քննչական բաժնում քննվող քրեական գործով որպես կասկածյալ հարցաքննվելիս քննիչին բանավոր հայտնել է Երևանի գրավատներից մեկում իրեն ապօրինի ազատությունից զրկելու մասին, սակայն քննիչը հիշյալ հանգամանքը չի արձանագրել և օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել: Կատարվում է նախաքննություն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից:

Նմանատիպ նյութեր