211652_close_icon
views-count1959 դիտում article-date 14:34 15-10-2014

Արցախցի փոքրիկը մահվան և կյանքի արանքում է, նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ. տեսանյութ

Կարո Հակոբյանը 4 տարեկան է՝ Արցախի Մարտակերտ քաղաքից։ Երեխան Երևանի Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում բուժվում է մայիսից։ Կարոյի մոտ բժիշկներն ախտորոշել են սուր լիմֆոբլաստային լեյկոզ։ Երեխան անցել է քիմիաթերապիայի մի քանի կուրս, սակայն բուժումն արդյունք չի տվել և հիվանդությունը չի նահանջել։ Բժիշկները նշել են, որ երեխայի բուժումը Հայաստանում անհնար է և հարկավոր է կատարել ոսկրածուծի փոխպատվաստում։ Բուժումը հնարավոր է միայն Գերմանիայում կամ Մոսկվայում՝ Ռոգաչովի անվան գիտահետազոտական կենտրոնում։ Վիրահատությունը պետք է արագ կատարվի, քանի որ յուրաքանչյուր օր նվազեցնում է բուժման հնարավորությունը։ Վիրահատությունն արժե շուրջ 100․000 դոլար։ Գումարը շատ մեծ է և առանց օգնության ծնողները ի վիճակի չեն լինի փրկել փոքրիկի կյանքը։ Յուրաքանչյուր օգնությունը կարող է հրաշքի հնարավորություն լինել Կարոյի համար։ Երեխայի համար ՎՏԲ բանկում բացվել են հաշվեհամար։ Հաշվեհամարը երեխայի հոր՝ Ռուսլան Հակոբյանի անվամբ է։ VTB Bank CJSC Yerevan, Armenia AMD 16040066442300 USD 16040066442301 EURO 16040066442302 RUR 16040066442303 SWIFT: ARMJAM22 Ռուսլան Հակոբյանի հեռախոսահամարն է 077807214, իսկ մոր՝ Միլա Մարգարյանինը՝ 093822539։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր