211652_close_icon
views-count30509 դիտում article-date 12:34 31-10-2017

Ազատամարտիկին շտապ սրտի վիրահատություն է անհրաժեշտ. նա մեր օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախյան պատերազմի մասնակից, 67-ամյա Ռոբերտ Մուրադյանը, ով մասնագիտությամբ մանկավարժ է, 1992 թվականից որպես կամավորական մասնակցել է ազատագրական պայքարին՝ «Մեծն Մուրադ» ջոկատի կազմում: Պատերազմից հետո ծառայել է և բանակում, և ներքին զորքերում (այժմյան ոստիկանությունում), կոչումով կապիտան է: Պատերազմի տարիներին և դրանից հետո ստացել է բազմաթիվ մեդալներ, շքանշաններ և պատվոգրեր, որոնք ևս փաստում են նրա հայրենիքին մեծ նվիրվածության մասին: Ազատամարտիկը այժմ ապրում է միայնակ, մի փոքրիկ տնակում, որը կառուցված է տան տանիքում, սակայն չի դժգոհում իր ապրելակերպից ու պայմաններից: Երկար ժամանակ է, նրան մեկ այլ հարց է տանջում. այն է, որ իրեն անհապաղ անհրաժեշտ է սրտի բաց վիրահատություն, որի համար վերջինս գումար չունի: Չնայած նրա բազմաթիվ դիմումներին՝ տարբեր պետական և ոչ պետական կառույցներին արձագանքել է միայն առողջապահության նախարարությունը և խոստացել, որ վիրահատության 50 %-ը կփոխհատուցի: Ընդհանուր արժեքը կազմում է 2.5 մլն դրամ, և ազատամարտիկին անհրաժեշտ է 1 մլն 200.000 դրամ, որպեսզի կարողանա վիրահատվել և ապրել այն հայրենիքում, որի համար ինքը պատրաստ էր այն ժամանակ ամենաթանկ գնով՝ կյանքով վճարել: Ինչպես Ռոբերտը իր խոսքում նշեց, ինքը իր գիտակցական կյանքի մեծ մասը նվիրել է հայրենիքին, սակայն այսօր, երբ իրեն օգնություն է անհրաժեշտ, այն էլ ոչ այդքան մեծ գումար ամեն դեպքում շատ շատերի համար, ընկել է այս ու այն կողմ: Ազատամարտիկին օգնության ձեռք մեկնել ցանկացողները, անգամ ամենաչնչին գումարով, կարող են զանգահարել նրա հեռախոսահամարին՝ [b]098-73-44-63[/b]: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր