211652_close_icon
views-count2183 դիտում article-date 18:42 15-10-2014

Էնրիկե Իգլեսիասը հայտարարել է, որ բաժանվել է Աննա Կուռնիկովայից

Իսպանացի երգիչ 39-ամյա Էնրիկե Իգլեսիասը հայտարարել է 33-ամյա ռուս թենիսիստուհի Աննա Կուռնիկովայի հետ իր բաժանության մասին: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը: Իգլեսիասն այդ մասին իր երկրպագուներին հայտնել է Լոս Անջելեսում կազմակերպված համերգի ժամանակ: Իգլեսիասը մանրամասնել է, որ բաժանվել է երեք օր առաջ՝ ընդգծելով, որ կատակ չի անում, և որ իր խոսքերն անհրաժեշտ է լուրջ ընդունել: Ականատեսները պատմում են, որ Իգլեսիասն այդ մասին հայտել է դեմքի լուրջ արտահայտությամբ: Ավելի վաղ հաղորդվել էր, թե Իգլեսիասին չի հաջողվում համոզել Կուռնիկովային, որպեսզի նա ամուսնանա իր հետ: Մամուլում քանիցս լուրեր են շրջանառվել նաև նրանց գաղտնի ամուսնության մասին: Իգլեսիասն ու Կուռնիկովան իրար հետ են 2001 թվականից և չունեն երեխաներ:

Նմանատիպ նյութեր