1792 դիտում
13:40 16-10-2014
Գործադիրը քննարկել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի և Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությունը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայություն անցած բարձրագույն կրթություն ունեցող անձանց ծառայության ժամկետը համարել պետական կառավարման ոլորտի ստաժ:
Նախագծով առաջարկվող հարցի առավել ճշգրիտ կարգավորումն ապահովելու նպատակով կառավարությունը կարգավորման առարկան առաջարկել է իր կողմից ներկայացված խմբագրությամբ, միաժամանակ կարծիք հայտնել, որ խնդիրը մեկ այլ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորման խնդիր է և օրենքի նախագիծը ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկության ընդունման դեպքում:
Քննարկելով ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ սահմանային գոտու համայնքների (բնակավայրերի) գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գյուղացիական վարկերի սուբսիդավորման մասին», «Շրջանառության հարկի մասին», «Արտոնագրային վճարների մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, կառավարությունը կիսել է հեղինակների մտահոգությունն ու նպատակադրումները սահմանային համայնքների տնտեսական ակտիվության բարձրացման, սոցիալական խնդիրների լուծման կապակցությամբ, առաջարկել կատարել մի շարք հստակեցումներ, ապա ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայացված առաջարկությունները նույնությամբ կրկնում են ՀՀ կառավարության օրենսդրական փաթեթի նպատակադրումն ու ուղղությունները, հեղինակներին առաջարկել բարձրացված խնդիրների լուծմանն անդրադառնալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնության շրջանակում:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին