211652_close_icon
views-count1312 դիտում article-date 21:09 26-06-2019

Գործադիրը պատգամավորներին կառաջարկի վերանայել դիվանագիտական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը

ՀՀ կառավարությունը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորներին կառաջարկի վերանայել նրանց կողմից ներկայացված «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի վերաբերյալ հարցն ընդգրկված է գործադիրի հունիսի 27-ի նիստի օրակարգում: Առաջարկում ենք պահանջվող դիվանագիտական ծառայության առնվազն 15-ամյա ստաժի փոխարեն սահմանել առնվազն 10-նամյա ստաժ: Մասնավորապես արտաքին մրցույթով նշանակումների դեպքում և համակարգը երիտասարդ մասնագետներով համալրելու պարագայում 15-ամյա ստաժը բավականին երկար ժամկետ է, և 10-ամյա ժամկետ սահմանելով կարելի է հնարավորինս համակարգը դարձնել ավելի ճկուն, ինչպես նաև սա կլինի մոտիվացիոն հանգամանք նոր կադրերով համալրելու համար»,- նշված է նախագծում: Կառավարությունը պատգամավորներին առաջարկում է վերանայել օրինագծում առկա որոշ այլ դրույթներ ևս: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անդամ Արման Բաբաջանյանն առաջարկում են սահմանափակել քաղաքական և այլ նկատառումներով դեսպանների նշանակումը: Նրանք առաջարկում են սահմանել պահանջ՝ դիվանագիտական ներկայացուցիչ, դեսպան նշանակվելու համար անձը պետք է ունենա դիվանագիտական ծառայության առնվազն 15 տարվա փորձ:

Նմանատիպ նյութեր