211652_close_icon
views-count1799 դիտում article-date 21:10 16-10-2014

Պատկերացրեք, որ թռչող սարքի վրա ռումբ տեղադրված լիներ. Պլատինին՝ Սերբիա- Ալբանիա հետաձգված խաղի մասին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին իր կարծիքն է հայտնել Եվրո 2016-ի ընտրական փուլի՝ Սերբիա – Ալբանիա խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին: «Պատկերացրեք, որ թռչող սարքի վրա ոչ թե դրոշ, այլ ռումբ լիներ: Դա շատ վտանգավոր երևույթ է՝ հատկապես այն երկրներում, որտեղ քաղաքական լարվածություն գոյություն ունի»,-ասել է Պլատինին: Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղի 43-րդ րոպեին մարզադաշտի վերևում անօդաչու թռչող սարք էր հայտնվել, որի վրա փակցված էր եղել Ալբանիայի դրոշը: Երբ անօդաչու սարքը վայրէջք էր կատարել խաղադաշտում, սերբ խաղացողները շտապել էին հեռացնել դրոշը: Արդյունքում ալբանացի և սերբ խաղացողների միջև ծեծկռտուք էր սկսվել, որին միացել էին նաև խաղադաշտ ներխուժած տանտերերի երկրպագուները: Մասսյական անկարգությունների հետևանքով հանդիպումը դադարեցվել էր:

Նմանատիպ նյութեր