Սերբիա - Ալբանիա հանդիպումը հնարավոր չէր շարունակել. ՈՒԵՖԱ-ի տեսուչ
Եվրչո 2016-ի ընտրական փուլի՝ Սերբիա – Ալբանիա խաղի գլխավոր տեսուչ Հարի Բինը մեկնաբանել է գլխավոր մրցավարի՝ հանդիպումը հետաձգելու որոշումը: Հիշեցնենք, որ խաղադաշտում տեղի ունեցած մասսայական անկարգությունների հետևանքով մրցավար Մարտին Ատկինսոնը որոշում էր կայացրել չշարունակել հանդիպումը:
Դուք բոլորդ տեսաք, թե ինչ տեղի ունեցավ: Հիմա ես մտադիր չեմ փնտրել մեղավորներին, դրանով կզբաղվի ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն: Ստեղծված իրավիճակում անհնար էր շաչունակել հանդիպումը,- նշել է Բինը: