211652_close_icon
views-count3066 դիտում article-date 14:15 17-10-2014

Քոբանիում ահաբեկիչների շարքերում կռվող 20-ամյա ադրբեջանցի է սպանվել

Սիրիայի Քոբանի քաղաքում ընթացող մարտերից մեկի ժամանակ քրդերը գերի են վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվող Ադրբեջանի 20-ամյա մի քաղաքացու: Ինչպես տեղեկացնում է «Ալ-Հայաթ»-ը, վերջինիս քրդերը 10 օր առաջ գլխատել են: Ադրբեջանցու անունը չի հրապարակվում: Ականատեսներից 33-ամյա մի քուրդ պատմել է, որ ադրբեջանցին իրենց հետ խոսել է քրդերեն: Հարցին, թե ինչու է կռվում ահաբեկիչների շարքերում, նա պատասխանել է, որ իրենց հրամայվել է «բոլորին կանգնեցնել իսլամի ճիշտ ուղու վրա»: Ադրբեջանցի երիտասարդը հայտարարել է, որ եթե իրեն հաջողվի փախչել, ապա կշարունակի սպանել մարդկանց:

Նմանատիպ նյութեր