211652_close_icon
views-count8072 դիտում article-date 11:24 18-10-2014

Միջադեպ՝ Տավուշի մարզում ուսուցիչը դանակահարել է աշակերտին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Տավուշի մարզի գյուղերից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել: Օրեր առաջ մարզի հիվանդանոց են տեղափոխել մի երիտասարդ տղայի` Անդրանիկ Այդյանին` ձախ հետույքային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: «Պարզվում է` նրան վնասվածք հասցրել է ուսուցիչ Արմեն Ավալյանը: Անդրանիկը երկար ժամանակ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում և օրերս է տեղափոխվել Հայաստան: Նա դասերի ընթացքում ծաղրել է ուսուցչին, և վերջինս, այլևս չդիմանալով տղայի ծաղրուծանակին, դանակով հարվածել է նրա հետույքին: Այդ պահին դասարանում լուրջ իրարանցում է սկսվել, Անդրանիկի համադասարանցիները դուրս են փախել դասասենյակից և աղմուկ բարձրացրել: Դպրոցի տնօրինությունը տղային շտապ տեղափոխել է հիվանդանոց: Հետագայում կողմերը հաշտվել են, և միջադեպը հարթվել է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը»,-գրում է թերթը: Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր