2901 դիտում
09:41 01-02-2014
Ազատավանում ուսուցիչը հարվածել է աշակերտին, ինչի արդյունքում նա վնասվածք է ստացել. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ օրեր առաջ Արարատի մարզի Ազատավանի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սոնա Երիցյանը հարվածել է դպրոցի աշակերտներից մեկին, ինչի արդյունքում աշակերտը կոտրվածք է ստացել։ Հետագայում այս հարցով գբաղվել են ոստիկանները։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ 23-ամյա նորելուկ ուսուցչուհին այդ փաստից ամենևին էլ վատ չի գգացել, նա հայտարարել է, որ ինքը սկգբունքորեն մնալու է և աշխատելու է դպրոցում։ Ի դեպ, ուսուցչուհու մայրը մարգպետարանի իրավաբանն է։
«ՉԻ»–ն փորձեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկություններ ստանալ դեպքի կապակցությամբ։ Լրատվության բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մեր աշխատակիցները զբաղվել են այղ գործով և ոնց որ նկարագրել են երեխան ընկնելիս է եղել, իսկ ուսուցչուհին բռնել է, որ չընկնի ու երեխայի մատը ղուրս է ընկել։ Հետո երեխային տարել են բուժկետ, այնտեղից տեղափոխել են հիվանդանոց։ Երեխայի մատը դուրս ընկած է եղել և գիպս են դրել։ Ոստիկանները գնացել են, նյութեր են նախապատրաստել։ Երեխայի ծնողներն էլ որևէ բան չեն գանգատվել»։
Հ.Գ. «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ վերոնշյալ ուսուցչուհին սովորություն ունի մեծ ցուցափայտով ներկայանալ դասարան, չնայած ինքը աշխարհագրության դասատու չէ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1921 դիտում
13:42 16-09-2014
Սաուդյան Արաբիայում Ղուրանի դասընթացների ժամանակ ուսուցիչը մտրակով ծեծում է իր աշակերտին. տեսանյութ
8069 դիտում
11:24 18-10-2014
Միջադեպ՝ Տավուշի մարզում ուսուցիչը դանակահարել է աշակերտին. «Ժողովուրդ»
6076 դիտում
22:07 27-11-2021
Ստիպված բարդ ենք անում, որ սովորական ուսուցիչը չկարողանա օգնել աշակերտին. Սմբատ Գոգյան
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
757 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»