211652_close_icon
views-count12354 դիտում article-date 15:21 18-10-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է հայ ֆերմերների «Հայագրոֆորում» համաժողովին. ներկա էին բոլոր մարզպետները, բացառությամբ՝ «Բուլկու». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Գյուղատնտեսության նախարարության կազմակերպած հայ ֆերմերների «Հայագրոֆորում» համաժողովին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համաժողովին մասնկցում էին հանրապետության բոլոր մարզերի ներկայացուցիչները՝ մարզպետների մակարդակով և Արցախի Հանրապետության ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարչապետն իր խոսքում շնորհավորեց միջոցառման մասնակիցներին, իսկ մի քանիսն էլ պարգևատրվեցին հուշամեդալներով: Համաժողովին ներկա էին բոլոր մարզպետները, բացի Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանից: Իսկ երբ վարչապետը Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչից հետաքրքրվեց, թե ինչն է Ա. Հարությունյանի բացակայության պատճառը, մարզպետարանի չինովնիկը քթի տակ ինչ-որ անհասկանալի բառեր ասաց, իսկ հավաքվածներն էլ կատակեցին, թե՝ մարզպետը այս օրերին զբաղված է բուլկու արտադրությամբ: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ համաժողովից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 172+
172+

Նմանատիպ նյութեր