1130 դիտում
14:20 10-12-2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է տնտեսական իրավունքներին նվիրված համաժողովին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Երևանում աշխատանքները սկսած տնտեսական իրավունքների համաժողովին, որին ներկա են եղել պետական և հասարակական գործիչներ, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ և այլք:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության կազմակերպիչներին քաղաքակիրթ և համակողմանիորեն կայացած հասարակությունների ձևավորման գործում կարևորագույն դերակատարություն ունեցող տնտեսական իրավունքներին նվիրված համաժողովի անցկացման կապակցությամբ:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ տնտեսական իրավունքները մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ առկա ընկալման շրջանակի անբաժանելի մաս են կազմում: Վարչապետի խոսքով՝ դրանք կարևորագույն երաշխիք են հանդիսանում մարդու, հասարակության և պետության բարեկեցության ապահովման ու զարգացման գործում:
«Մարդկության զարգացման և պետությունների կայացման պատմությունը փաստում է, որ միջազգային փաստաթղթերում և ազգային սահմանադրություններում մարդու իրավունքների մասին ձևակերպումներից շատ առաջ, մարդիկ, առաջին հերթին, դրսևորում էին իրենց հանձնառությունը սեփականության իրավունքի և արդարության սկզբունքի նկատմամբ: Այսօր մարդու իրավունքները համապարփակ բնույթի են, և հասարակությունների զարգացման չափորոշիչները չեն սահմանափակվում միայն սեփականության առկայության մակերեսային գաղափարախոսությամբ: Այն ավելի խորքային է և ընկալվում է որպես մարդու հիմնարար ազատությունների, այդ թվում՝ տնտեսական և սոցիալական արդարության երաշխիք»,- ասել է կառավարության ղեկավարը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ մարդակենտրոն զարգացման գաղափարախոսությունն ընդունելով որպես ռազմավարական ուղենիշ` Հայաստանի կառավարությունը գերակայություն է հռչակել քաղաքացի-անհատին և նրա արժանապատիվ կենսակերպի երաշխավորումը:
Վարչապետի խոսքով՝ այս մոտեցման փիլիսոփայությունը խարսխված է այն առանցքի շուրջ, որ երկրում պատշաճ ինստիտուտների զարգացումը և բարենպաստ միջավայրի ձևավորումը պետք է ինքնահաստատման և ինքնադրսևորման հնարավորություններ ընձեռեն: Կառավարության ղեկավարը նշել է, որ արտաքին տնտեսական հարաբերությունների ընդլայնման ու դիվերսիֆիկացման ջանքերը, արտահանմանն ուղղված արդյունաբերական զարգացման քաղաքականության ողջ գործիքակազմը, գործարար միջավայրի, տեսչական համակարգի և քաղաքացիական ավիացիայի բնագավառում ընթացող բարեփոխումների փաթեթն ուղղակիորեն միտված են գործարարի ու քաղաքացու տնտեսական իրավունքների լիարժեք իրացման համար նպաստավոր պայմաններ երաշխավորելուն: «Այս համատեքստում է, որ այսօր ավելի լրջորեն պետք է մտորել Հայաստանի զարգացման մոդելի շուրջ` հաշվի առնելով մինչ այժմ ունեցած ձեռքբերումները, մեր ժողովրդի բնատուր տաղանդն ու ամրագրել այն թիրախը, որին ձգտելու և հասնելու համար անհրաժեշտ նախապայման է հավաքական մտածողությունն ու փոխհամաձայնությունը:
Հասարակությունների տեխնիկական վերափոխումների ներկա դարաշրջանում, երբ գիտելիքն է առաջընթացի երաշխիքը, Հայաստանը պետք է և կարող է ընտրել զարգացման այնպիսի ճանապարհ, որը մեզ կտեղափոխի առավելապես ռեսուրսատար արդյունք ստեղծողից դեպի գլոբալ արժեշղթայում գիտելիք և տեխնոլոգիա մատակարարող երկրի»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ համոզմունք հայտնելով, որ հենց այս մոտեցումն է մեզ ուղղորդելու դեպի կայուն զարգացում, հնարավորությունների և տնտեսական իրավունքների լիարժեք իրացում:
Նմանատիպ նյութեր
1923 դիտում
14:07 09-05-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում մասնակցել է եռատոնին նվիրված միջոցառումներին. լուսանկարներ
Այս բաժնից
718 դիտում
13:00 16-11-2024
Նախագահը և ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին
1483 դիտում
12:08 16-11-2024
ԱԱԾ-ն կազմակերպում է ընդունելություն «Ագարակ» անցման կետում ծառայության համար
1369 դիտում
11:56 16-11-2024
Ամփոփվել են Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի աշխատանքի արդյունքները