2143 դիտում
14:03 20-10-2014
Ռուսաստանը պատրաստվում է Ղրիմում Iskander-M տակտիկական հրթիռներ տեղակայել. ԱՄՆ-ն դեմ է
Ռուսաստանը ծրագրում է Ղրիմում Iskander-M տակտիկական հրթիռներ և Ty-223 MЗ կործանիչներ տեղակայել: Ty-223 MЗ-ն և Iskander-M-ը ունակ են ճշգրիտ հարվածներ հասցնել P-500, այդ թվում՝ միջուկային գլխիկներով թևավոր հրթիռներով:
Ինչպես հաղորդում է Коммерсант-ը, ՌԴ-ի այս ծրագիրը մտահոգել է ԱՄՆ-ին, ինչի հետ կապված ԱՄՆ Կոնգրեսը նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Որոշումը կայացվել էր ռուսական իշխանությունների կողմից դեռևս այս տարվա օգոստոսին:
ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ Ջեյմս Ինոֆեի խոսքով՝ միջուկային մարտագլխիկներով հրթիռների կիրառումը անմիջականորեն կխախտի 1987 թվականին ԽՍՀՄ-ի կողմից ստորագրված Մոտ և հեռահար հրթիռների չեզոքացման մասին համաձայնագիրը:
«Այլ պետության սուվերեն տարածքում առանց այդ պետության համաձայնության միջուկային զենքի տեղակայումը նենգ ու ցինիկ որոշում է»,-ասված է նամակում:
ԱՄՆ-ի օրենսդիրները նախագահ Բարաք Օբամայից պահանջել են Կոնգրեսին իրազեկել առաջիկայում պատասխան քայլերի մասին, որոնցից մեկը հավանաբար կլինի ռազմական դաշինքի և Մոսկվայի միջև բոլոր տեսակի շփումների դադարեցումը և ՆԱՏՕ-ի օբյեկտներից և բազաներից ռուսական ռազմական արսենալի ամբողջական դուրսբերումը:
Նմանատիպ նյութեր
8574 դիտում
16:03 14-01-2017
Ռուսաստանը պատրաստվում է հավելյալ C-400 համակարգեր տեղակայել Ղրիմում
991 դիտում
22:24 10-04-2024
ԱՄՆ-ը նախատեսում է միջին հեռահարության հրթիռներ տեղակայել Ասիայում
2800 դիտում
15:27 24-01-2017
Չինաստանը DF-41 տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է տեղակայել ՌԴ-ի հետ սահմանին
Այս բաժնից
751 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
670 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1093 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը