211652_close_icon
views-count2890 դիտում article-date 15:27 24-01-2017

Չինաստանը DF-41 տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է տեղակայել ՌԴ-ի հետ սահմանին

Չինաստանը Ռուսաստանի հետ սահմանակից Խեյլունցզյան նահանգում տեղակայել է սեփական արտադրության DF-41 տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։ Այդ մասին գրում է Global Times-ը։ Նշվում է, որ որոշ ժամանակ առաջ չինական կայքերից մեկում հրապարակվել էին այդ հրթիռային համակարգերի լուսանկարները։ Զինվորական վերլուծաբանները վստահ են, որ ամենայն հավանականությամբ համակարգերը տեղակայված են Չինաստանի հյուսիս-արևելյան հատվածում և չեն բացառում, որ դրանց տեղակայումը կարող է կապված լինել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության հետ՝ որպես արձագանք միասնական Չինաստանի մասին Թրամփի արած սադրիչ հայտարարություններին։ «Չինաստանի միջուկային պոտենցիալը պետք է անքան հզոր լինի, որ աշխարհում ոչ մի երկիր չհամարձակվի որևէ պարագայում փորձի բախվել Չինաստանի հետ»,-նշում է թերթը։ Հիշեցնենք, որ չինական լրատվամիջոցները Թրամփի այդ հայտարարության ֆոնին գրել էին. «ԱՄՆ-ի նորիընտիր նախագահը կրակի հետ է խաղում»։

Նմանատիպ նյութեր