211652_close_icon
views-count1501 դիտում article-date 10:42 21-10-2014

Գերմանիայում օդաչուները երկօրյա գործադուլ են հայտարարել

Գերմանիայի խոշորագույն Lufthansa ավիաընկերության օդաչուները երկօրյա գործադուլ են հայտարարել, ինչի արդյունքում ավիաընկերությունը ստիպված է եղել չեղյալ հայտարարել 1450 չվերթ: Օդաչուները բողոքում են կազմակերպության կենսաթոշակային նոր քաղաքականության դեմ: Մինչ այժմ 55 տարին լրացած օդաչուներին թույլատրվում Էր դադարեցնել աշխատանքը և մինչև կենշաթոշակային տարիքը՝ 60 տարեկանը, նրանք ստանում էին աշխատավարձի 60 տոկոսը: Սակայն այժմ Lufthansa-ի ղեկավարությունը պահանջում է, որ օդաչուները ավելի ուշ անցնեն վճարովի թոշակի: Ի դեպ, կես տարվա ընթացքում սա արդեն 8-րդ գործադուլն էր: Աղբյուրը` [url=http://www.armeniatv.am/hy/news/52564]armeniatv.am[/url]

Նմանատիպ նյութեր