211652_close_icon
views-count3020 դիտում article-date 14:50 21-10-2014

Արթուր Գեւորգյան. «Ո՞վ կպատկերացներ, որ ԱՄՆ-ը իր հավաքականը մարզելու համար Հայաստանից մարզիչ կուզի». Aravot.am

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով վերջին մեկ տարում Հայաստանի բռնցքամարտիկների ձեռքբերումների մասին՝ ասաց. «Կարճ ժամանակահատվածում մեզ հաջողվեց ԱԻԲԱ-ում, միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն ձեռք բերել: Ո՞վ կպատկերացներ, որ ԱՄՆ-ը Հայաստանի ֆեդերացիայից իր սիրողական հավաքականը մարզելու համար պաշտոնապես մարզիչ կխնդրի: Նրանք դիմել են ինձ, որպեսզի ինքս մարդ առաջարկեմ: Մեր բռնցքամարտիկները աշխարհի երիտասարդական առաջնությունում, Պատանեկան օլիմպիական խաղերում, «A» կարգի հինգ միջազգային մրցումներում ջախջախիչ հաղթանակներ են տարել շատ ուժեղ բռնցքամարտիկների նկատմամբ: Անգամ ԱԻԲԱ-ն իր պաշտոնական կայքէջում բազմիցս գրել է, որ Հայաստանի թիմը շատ արագ աճում է եւ սա արդեն այն թիմը չէ, ինչ էր մի քանի տարի առաջ: Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2014/10/21/508109/]այստեղ[/url] Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր