19128 դիտում
15:01 21-10-2014
Մինչև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանությունը Սպարտակ Ղուկասյանը հանդիպել է նրա հետ և պահանջել հետ կանգնել քրոջից՝ սպառնալով, թե...
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդու` Հարություն Սարգսյանի գործով, ով դատապարտել է 15 տարվա ազատազրկման, նոր սենսացիոն փաստեր են ջրի երես դուրս գալիս:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Հարություն Սարգսյանի մորից` տիկին Անահիտից տեղեկացավ, որ վկաներից մեկը պատմել է, որ Կարենը սպանությունից առաջ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի պահանջով կիսաքանդ մի տան մեջ հանդիպել է Սպարտակ Ղուկասյանի եւ նրա ընկերների հետ: Հանդիպման ժամանակ Սպարտակը պահանջել է հետ կանգնել իր քրոջից, սպառնալով."Կքոռանաս, բայց քրոջս չես տեսնի": Բայց դատավճռի ժամանակ դատարանը այդ ցուցմունքը հաշվի չի առել: Ավելին՝ Կարեն Եսայանի դիակը դեռ չգտած` փնտրել են Հարություն Սարգսյանին: "Եթե դուք դիակ չունենք` ինչ գիտեք, որ սպանություն է տեղի ունցել: Հասարակ լոգիկա",- ավելացրեց 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի մայրը:
Նշենք, որ Հարություն Սարգսյանի գործով պաշտպանական կողմը դիմել է Վճռաբեկ դատարան` բեկանելու առաջին ատյանի եւ Վերաքննիչ քրեական դատարանների որոշումը, սակայն դեռ որոշում չկա:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի փեսացուի` Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ, Անիի նախկին ոստիկանապետի որդուն` Հարություն Սարգսյանին, Շիրակի մարզի 1-ին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հարություն Սարգսյանի մայրը` Անահիտ Սարգսյանը: Նա ընդգծել էր, որ այս դատավճիռը վախի արդյունք է: Բայց իրենք բողոքարկելու են վճիռը: «Մեր տղան անմեղ է, իսկ հանցագործը՝ դրսում: Դա իրենք էլ գիտեն: Հատկապես մեր կրիմինալ Գյումրիում, որտեղ հանցագործները դրսում են, իսկ անմեղները՝ ներսում: Իսկ իմ տղայի ձեռքերը մաքուր են, իսկ գլուխը՝ պարզ: Մարդ սպանելն էլ մեր սֆերայից դուրս է»,- ասել էր Անահիտ Սարգսյանը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
14320 դիտում
12:24 01-08-2014
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանրահայտ որդին` Սպարտակ Ղուկասյանը, պարզվել է, որ անմեղ է
Այս բաժնից
709 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին