11716 դիտում
16:06 01-06-2015
Ինչպես վարվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` իր եւ տեղի իրավապահների հասցեին հայհոյանքներով խոսող պաշտոնյայի հետ
Գյումրու քաղաքապետարանի ապօրինի շինությունների բաժնի պետ, ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, կոչումով փոխգնդապետ Սլավիկ Ղազարյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար եղած չեղած մի հաշիվ է: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` արձագանքելով հարցին, թե ինչպես վարվեց իր եւ տեղի ոստիկանների հասցեին հայհոյանքներ հնչեցրած Սլավիկ Ղազարյանի հետ:
«Դա ով է, որ ես նրանով զբաղվեմ: Անգամ ամոթ է, որ ես դրա անունը տամ»,- նշեց Վարդան Ղուկասյանը: Դիտարկմանը, թե թողել է, որ իրավապահները զբաղվեն նրանով, ավելացրեց. «Ընդհանրապես չեմ զբաղվում եւ չեմ էլ ճանչում, թե դա ով է»:
Մինչեւ այդ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/20/53517/]տեղեկացրել էինք[/url], որ պետական պաշտոնյաները պարտավոր են պահպանել էթիկայի կանոնները եւ ի պաշտոնե պարտավորված են զուսպ եւ զգույշ լինել իրենց արտահայտություններում: Այնինչ` [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի ձեռքի տակ էր հայտնվել մի [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/20/53517/]տեսանյութ[/url], որում Գյումրու քաղաքապետարանի ապօրինի շինությունների բաժնի պետ, ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, կոչումով փոխգնդապետ Սլավիկ Ղազարյանը, խախտելով էթիկայի կանոնները, ամենավերջին հայհոյանքներով է արտահայտվում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ տեղի ոստիկանների մասին:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը փորձել էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հասկանալ, թե ինչու է Սլավիկ Ղազարյանը այդ կերպ արտահայտվում նախկին քաղաքապետի հասցեին, ինչին ի պատասխան Վարդան Ղուկասյանը արձագանքել էր. «Ինչի՞, նման կենդանի մարդ կա՞: Եթե նման բան է արել, մալադեց: Մի հատ կլսեմ այդ ձայնագրությունը: Ես զարմանում եմ, որ դա կարող է այդպիսի բան արած լինի տեղի ոստիկանության ու իմ դեմ: Երբ լսենք այդ բանը, կասենք, թե նա ով է, բայց նա այն մարդն էլ չէ, որ մենք նրան անդրադառնանք: Դրան ես եմ բերել աշխատանքի, դրա համար չեմ պատկերացնում, որ կարող է նման բան ասած լինի»: Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
8712 դիտում
10:32 19-04-2014
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը միայն մի պայմանով նոր կառավարությունում աշխատանքի կանցնի
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից