1532 դիտում
10:15 22-10-2014
Արմեն Գևորգյանը դրսում է, իսկ Վարդան Այվազյանը բոլոր հնարավոր միջոցներով պայքարում է ՏԿ նախարարի պաշտոնի համար. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ըստ իր տեղեկությունների` ՀՀ տարածքային նախկին նախարար եւ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնանկությունից հետո մեկնել է Եվրոպա, իսկ ավելի կոնկրետ` Ֆրանսիայի Հանրապետություն: Մի պահ նույնիսկ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Գևորգյանն ընդդմիշտ կամ առնվազն երկար ժամանակով է մեկնել արտերկիր:
«Սակայն Գևորգյանին մոտ կանգնած անձից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նա արտերկիր է մեկնել ընտանիքի հետ միասին հանգստանալու նպատակով եւ մոտ ապագայում ընտանիքի հետ կվերադառնա Հայաստան: Ի դեպ, երեկվա դրությամբ դեռեւս հայտնի չէր, թե տարածքային նախարարի պաշտոնում ով է փոխարինելու Արմեն Գևորգյանին: Ենթադրվում է, որ մինչև այս շաբաթվա վերջ ապագա նախարարի անունը հայտնի կդառնա:
Ի դեպ, ըստ լուրերի, ԱԺ ՀՀԿ խմակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վարդան Այվազյանը բոլոր հնարավոր միջոցներով պայքարում է` ՏԿ նախարարի պաշտոնում նշանակվելու համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
1679 դիտում
15:00 25-04-2021
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը