211652_close_icon
views-count1655 դիտում article-date 10:31 22-10-2014

ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորներն օգնության ձեռք մեկնեցին հակառակորդի կրակոցներից տուժած ընտանիքներին. ֆոտոշարք

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի աշխատակիցներն ու կամավորները եղան Տավուշի մարզի Այգեպար համայնքում: «Աջակցություն Այգեպարի հրդեհից տուժած ընտանիքներին» ծրագրի շրջանակներում այցելեցին օգոստոսի 10-ին հակառակորդի կրակոցներից առաջացած հրդեհից տունը կորցրած ընտանիքներին։ Երիտասարդներն իրենց հետ տարել էին հագուստ, սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր։ ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Կարեն Իսկանդարյանը նշեց, որ հակառակորդի կրակի տակ ապրող մարդիկ մեր ուշադրության պակասն ունեն։ «Չնայած ես տավուշցի եմ, հաճախ եմ լինում սահմանամերձ տարբեր համայնքներում, սակայն մեր սահմանապահ գյուղերի բնակիչները հասարակ այցելության կարիք ունեն: Գյուղն ապրում է բնականոն հունով: Այգեպարցիներից տիկին Լարիսան ասում է՝ մի օր որ չեն կրակում, զարմանում ենք, անհանգստանում ենք»,- ասաց Կարեն Իսկանդարյանը: Երիտասարդները եղան նաև հրդեհից տուժածների նոր բնակարանում։ ՀԵՀ մարզային կենտրոնի ներկայացուցիչներն այցելեցին Այգեպարի մանկապարտեզ: Մանկապարտեզի սաներին փոխանցեցին հագուստ, խաղալիքներ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր