23505 դիտում
18:30 13-06-2016
Հերթական անգամ պատգամավորն ու մարզպետը օգնության ձեռք մեկնեցին տուժած գյուղացուն, ում գառներն ու ոչխարները գայլերը սպանդի էին վերածել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունիսի 6-ին լուր էր հրապարակել, որ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Գայլերը հոշոտել էին Սարամեջ գյուղի բնակիչ, 50-ամյա Խորեն Պողոսյանի` մոտ 60 գառներն ու ոչխարները:
Ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և խեղճ գյուղացին շիվարած չգիտեր` ինչպես է վերականգնելու կրած վնասը:
Այսօր տուժած Խ. Պողոսյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ին տեղեկացրեց, որ հրապարակումից անմիջապես հետո Ազգային Ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանը, ով ավելի շատ հանրությանը հայտնի է որպես «Դերժավայի Արկադ», իր օգնականի միջոցով ընտանիքին է փոխանցել 500 հազար դրամ:
Ընտանիքին 100 հազար դրամ է փոխանցել նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Գյուղացիները իրենց շնորհակալությունն էին հայտնում պատգամավորին ու մարզպետին` ասելով, որ նրանք կանգնեցին տուժած գյուղացու կողքին և մասամբ վերականգնվեց իրենց կորածը, իսկ այդ գումարով գնելու են նոր գառներ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/06/87173/]ավելի վաղ [/url]նշված գյուղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 6-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Վաղ առավոտյան Սարամեջ գյուղի բնակիչ, 50-ամյա Խորեն Պողոսյանը ականատես էր եղել սեփական գառների սպանդին:
Գիշերը գայլերը հարձակվել և հոշոտել էին 60-ից ավելի գառներ և ոչխարներ: Մեծ մասը սատկել էր, իսկ վիրավորներն էլ չէին ապրի ու ստիպված պետք է մորթեին: Հոշոտված ոչխարների մեջ կային նաև ոչխարներ՝ ձագերով, և կային նաև ոչխարներ, որոնք մի քանի օրից պետք է ծնեին:
Գառները Խ. Պողոսյանը ձեռք էր բերել բանկից վարկ վերցնելով, իսկ ընտանիքը բազմանդամ է. սա նրանց ընտանիքի միակ ապրուստի միջոցն էր: Դեպքի մասին տեղեկացրել էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էր. «Մարզպետարանի համապատասխան բաժիններին հանձնարարել եմ, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին և աշխատելու ենք հնարավորության սահմաններում օգնել գյուղացուն»:
Մարզպետը հայտնել էր նաև, որ ինքը վստահ է, որ գյուղացուն կօգնի նաև նշված գյուղից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Արկադի Համբարձումյանը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ էր, որ Լոռու մարզպետի խոսքը որոշ չինովնիկների նման օդ չէ և պատգամավորն էլ բարի կամք կդրսևորի և օգնության ձեռք կմեկնի Պողոսյանների ընտանիքին:
Գյուղացիները նշել էին նաև, որ կարելի է ասել՝ առաջին դեպքն է, որ նման մասշտաբի սպանդ էր տեղի ունեցել գայլերի կողմից հենց գյուղում: Նախկինում նմանատիպ դեպքեր եղել էին սարերում, երբ «տնաշենի» գելերը բավարարվում էին 1-2-ով, սակայն այս դեպքում խոսքերն ավելորդ են:
Ժամանել էր նաև գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը, ով նույնպես հուսով էր, որ մարզպետարանն ու պատգամավորը կօգնեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1318 դիտում
10:21 19-11-2022
Որ հա՛մ ոչխարները ողջ մնան, հա՛մ գայլերը կուշտ լինեն․ «Փաստ»