2672 դիտում
10:38 22-10-2014
ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստան ներմուծվող և՛ տավարի մսի, և՛ թռչնամսի գները կբարձրանան. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ըստ պաշտոնական վիճակագրության, ամեն տարի ոչ ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ է ներկրվում մոտ 20 մլն դոլարի տավարի սառեցված միս: Ներկայումս այդ մսի վրա դրված է 10 տոկոս մաքսատուրք, իսկ այդ ապրանքի ծածկագիրը 0202 30 900 4 է: Հիմա նայում ենք ԵՏՄ անդամակցության պայմանագրի համապատասխան հավելյալ-ցանկը և տեսնում ենք, որ արտոնյալ մաքսատուրքերի ցանկում այդ ծածկագրով ապրանքը բացակայում է:
«Այսինքն՝ հունվարի մեկից այդ ապրանքի վրա կիրառվելու է ԵՏՄ-ի սահմանած միասնական մաքսատուրքը՝ 15 տոկոս: Պարզ թվաբանությունը հուշում է, որ սառեցված ոչ տեղական տավարի մսի գինը կբարձրանա ուղիղ 5 տոկոսով՝ եթե հիմա 2000 դրամ է, կդառնա 2100:
Թռչնի մսի պարագայում վիճակն ավելի ողբերգական է: Ոչ ԵՏՄ անդամ երկրներից Հայաստան է ներկրվում տարեկան մոտ 40 մլն դոլարի թռչնի միս, որի վրա ներկայումս գործում է 10 տոկոսանոց մաքսատուրք: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այդ մաքսատուրքը կդառնա 25 տոկոս:
Մի խոսքով, մեր խանութներում, օրինակ, 850 դրամանոց սառեցված հավի բդի գինը կբարձրանա 25 տոկոսով ու կկազմի մոտ 1000 դրամ:
Պանրի դեպքում ևս կունենաք թանկացումներ»,-նշում է «ՀԺ»-ն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
30219 դիտում
08:49 22-12-2017
Հունվարի 1-ից կբարձրանան թռչնամսի, կարագի, ձվի, ցիտրուսային մրգերի, սուրճի գները. «Ժամանակ»
17357 դիտում
17:57 14-12-2017
Ամփոփվել են ներմուծվող թռչնամսի շուկայում ուսումնասիրության արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը