211652_close_icon
views-count30222 դիտում article-date 08:49 22-12-2017

Հունվարի 1-ից կբարձրանան թռչնամսի, կարագի, ձվի, ցիտրուսային մրգերի, սուրճի գները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 1-ին հաշված օրեր են մնացել, և մեր հանրու­թյունը սրտատրոփ սպասում է, թե ամանորյա տոներից, կե­րուխումից ու խումհարից աչք բացելուց հետո, երբ առաջին անգամ գնումների համար խանութ կմտնի, իր առօրյա սննդամթերքի կամ կենցաղային իրերի համար ցուցափեղկերի վրա ինչ գներ կհայտնաբերի: Թանկացում բերող հան­գամանք է այն, որ 800-900 անուն ապրանքների մաքսազերծման դրույքաչափերը կբարձրանան, որը տեղի է ունե­նալու Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում: Տարբեր չափերով կբարձրանան, օրինակ, ներկրվող և մեր հանրության ամենօրյա սնունդը հանդիսացող թռչնամսի, կարագի ու կաթնային մածուկի, ձվի, ցիտրուսային մրգերի, սուրճի մաքսազերծման դրույքաչափերը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր