211652_close_icon
views-count849 դիտում article-date 11:29 22-10-2014

Ավարտվել է մայրաքաղաքի հենապատերի հիմնանորոգման 2014 թվականի ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրով մայիս ամսից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել էին հենապատերի հիմնանորոգման աշխատանքները: Դրանք այն հենապատերն էին, որոնք հատվածաբար քանդվել ու շարքից դուրս էին եկել: Բարեկարգման արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է դրանց նպատակային նշանակությունը: Հիմնանորոգման ընթացքում ոչ միայն քարաթափված հատվածներն են վերականգնվել, այլև կառուցվել են ջրահեռացման նոր համակարգեր, որոնք կկանխեն ոռոգման և անձրևաջրերի ներթափանցումը հենապատեր:

Նմանատիպ նյութեր