211652_close_icon
views-count919 դիտում article-date 12:51 11-09-2014

Ավարտին են մոտենում 2014 թվականի ծրագրով նախատեսված հենապատերի հիմնանորոգման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության 2014 թվականի ծրագրով նախատեսվում է մայրաքաղաքի Արաբկիր, Աջափնյակ, Էրեբունի, Նորք-Մարաշ, Ավան և Կենտրոն վարչական շրջաններում հիմնանորոգել 12 հենապատ: Աշխատանքները մեկնարկել են մայիսի 20-ին, և ներկայում արդեն 9 հենապատի նորոգումն ավարտվել է: Հիմնանորոգման ընթացքում նորերով են փոխարինվում ոչ միայն քանդված կամ քարաթափված ամբողջական հատվածներ, այլ նաև կառուցվում են ջրահեռացման նոր համակարգեր: Զուգահեռաբար իրականացվում են նաև հենապատերի ընթացիկ նորոգման աշխատանքներ: Այս դեպքում հիմնական շեշտը դրվում է առանձին տեղերում կոտրված կամ վնասված քարերի փոխարինման ու հենապատի նախնական տեսքի վերականգնման վրա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր