211652_close_icon
views-count1426 դիտում article-date 18:35 22-10-2014

Չեմ ցանկանում խոսել «Բավարիա»-ի մասին. Մարկո Ռոյս

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հրաժարվել է մեկնաբանել «Բավարիա»-ի տնօերենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգգեի այն խոսքերը, ըստ որոնց մյունխենյան ակումբը դիտարկում է Ռոյսին ձեռք բերելու տարբերակը: «Ես այլևս չեմ ցանկանում խոսել այդ թեմայով: Առջևում «Բորուսիա»-ին կարևորագույն խաղ է սպասվում «Գալաթասարայ»-ի հետ: Ինձ համար դա է կարևոր»,- Ռոյսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: Հիշեցնենք, որ Չեմիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում «Բորուսիա»-ն արտագնա խաղում ուժերը չափելու է «Գալաթասարայ»-ի հետ: Խաղը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 22-ին:

Նմանատիպ նյութեր