211652_close_icon
views-count3178 դիտում article-date 23:50 10-04-2014

Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումն ավարտվեց

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը արդեն ավարտվել է: Նշենք, որ ՀՅԴ-ից, ոչ մի ներկայացուցիչ հանդիպմանը չի մասնակցել: SHAMSHYAN.com-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Ժառանգություն» կուսակցության և Հայ Ազգային Կոնգրեսի համատեղ մամլո հաղորդագրությունից տեղեկանում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԱԺ` ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում համատեղ քաղաքական օրակարգի և գործողությունների ծրագրի ձևավորման հարցեր:

Նմանատիպ նյութեր