211652_close_icon
views-count1529 դիտում article-date 16:28 23-10-2014

Հնարավոր է առաջիկայում դիահերձումն անվճար դարձվի, բայց եթե ցանկանան մահացածին գրիմով «ճանապարհել», պետք է վճարեն

ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը օրենքի նախագիծ է ներկայացրել, որ դիահերձումները լինեն պետպատվերով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.co[/color][/b]m-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: «Պետպատվերի շրջանակում դիահերձման գումարը մարզերում 12 հազար 500 դրամ է: Բնականաբար դրա մեջ գրիմի եւ այլ ծառայություններ չեն մտնում: Նոր նախագծով մենք նշել ենք, որ դա պետք է պետպատվերով լինի Հայաստանի ամբողջ տարածքով: Այսինքն՝ մենք ասում ենք, որ ՀՀ տարածքում պետք է դա լինի անվճար, ինչպես ծննդօգնությունը»,- նշեց պատգամավորը եւ ավելացրեց, որ եթե հարազատները դիահերձումից բացի այլ ծառայություն կցանկանան, պետք է վճարեն: Տեղեկացրեց նաև, որ գերեզմանատների հետ կապված եւս փոփոխություն է տեղի ունեցել: Օրինակ, նշված է եղել մասնավոր եւ պետական գերեզմանատներ, ինչի հետեւանքով մասնավորը տարընթերցման տեղիք է տվել, հետեւաբար այն փոխարինվել է համայնքային եւ պետական նշանակության գերեզմանատներ արտահայտությամբ: «Բայց պետք է հողային օրենսգրքում էլ փոփոխություն կատարենք, որովհետեւ դրա վրա էլ կառուցապատում չի կարելի»,- ավելացրեց Հովհաննես Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր