211652_close_icon
views-count1290 դիտում article-date 20:56 23-10-2014

«Ոսկե գնդակը» կհանձնեի Մանուել Նոյերին. Բեկենբաուեր

«Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հայտարարել է, որ 2014 թվականի արդյունքներով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը արժանի է Գերմանիայի հաաքականի և «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը, ով 2014 թվականին իր հավաքականի հետ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: «Յուրաքանչյուր տարի «Ոսկե գնդակի» մրցանակը շնորհվում է Մեսսիին կամ Ռոնալդուին: Ես չեմ ցանկանում ասել, որ այդ հարգարժան ֆուտբոլիստները արժանի չեն նման պարգևի, սակայն անարդարացի է, որ «Ոսկե գնդակը» միշտ ստանում են հարձակվողները կամ հարձակվղական ոճի կիսապաշտպանները: Պետք է արժանին մատուցել նաև սևագործ ֆուտբոլիստներին: Այս տարի Գերմանիայի հավաքականը աշխարհի չեմպիոն դարձավ: Իմ թեկնածուն Մանուել Նոյերն է»,- Բեկենբաուերի խոսքերը մեջբերում է СПОРТ-ЭКСПРЕСС-ը:

Նմանատիպ նյութեր