211652_close_icon
views-count20537 դիտում article-date 09:56 24-10-2014

Խոշոր ավտովթար Երևանում. «Օդալեն» ռեստորանի դիմաց Lexus-ն արմատախիլ է արել հաստաբուն ծառը և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Lexus մակնիշի 34 PF 277 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բախման հետևանքով ծառն արմատախիլ է եղել, իսկ Lexus-ը կողաշրջվել է: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության բրիգադը նրանց տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ խմբի հրամանատար Արթուր Սիմոնյանի գլխավորությամբ: Նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Ռադիկ Հարությունյանն ու Կամո Պետրոսյանը, ովքեր իրենց հիմնական գործը թողած՝ հետաքրքրասեր քաղաքացիներին են հեռացնում վթարի վայրից, որպեսզի խցանում չառաջանա: Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից վթարի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչները՝ քննիչ Գրիգոր Թամոյանի գլխավորությամբ: Արդեն դեպքի վայր են ժամանել Դավիթաշեն վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետ Արտակ Նավասարդյանի գլխավորությամբ, ովքեր հրշեջների և քաղաքացիների օգնությամբ մասնատեցին ծառը, որից հետո թաղապետարանի աշխատակիցները բեռնատարով տեղափոխեցին մասնատված ծառը և տարածքը մաքրեցին վթարի հետքերից: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: *** 12:29 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ քննիչը պարզել է, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Այգեձորի 1-ին նրբանցքի բնակիչ, 40-ամյա Խորեն Ահարոնյանը, իսկ վիրավորներն են Երևան քաղաքի Այգեձորի 1-ին նրբանցքի բնակիչ, 32-ամյա Մերի Ղուլյանը և Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 37-ամյա Աննա Սարգսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Խ. Ահարոնյանն աշխատում է «Լևոն ընդ Լարա» ՍՊԸ-ի տնօրեն: Նրանք Հայաստան էին վերադառնում նշված ավտոմեքենայով՝ Թուրքիայից: Նախնական տվյալներով LEXUS մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 5.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 140.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր