211652_close_icon
views-count10825 դիտում article-date 22:23 27-04-2014

Կին տնօրենը Nissan-ով Երևան-Սևան ճանապարհին արմատախիլ է արել ու մի քանի մետր շպրտել հաստաբուն ծառը. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 42-ամյա Արաքսյա Մարտիրոսյանն իրեն ամրակցած Nissan Qashqai մակնիշի 355 UU 63 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում ծառն արմատախիլ է եղել և մի քանի մետր շպրտվել, իսկ վարորդ Ա. Մարտիրոսյանն ու նրա ուղևորուհի, Բելառուսի Հանրապետության քաղաքացի 27-ամյա Նինա Մեհրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Մամիկոն Սարգսյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդ Ա .Մարտիրոսյանն աշխատում է Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գրանցված «ԱՅ-ԷՅ-ԲԻ» ուսումնական կենտրոնի տնօրեն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր