211652_close_icon
views-count17523 դիտում article-date 10:56 25-10-2014

Պայթյուն Կոտայքի մարզում. փրկարարները փորձում են հատուկ տեխնիկայի միջոցով փլուզված բետոնե ծածկի տակից դուրս բերել երիտասարդի դին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը10:00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի անտառամեջ տարածքում հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Ջիվան Մխիթարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանի և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 1 մարտական հաշվարկով ժամանելով դեպքի վայր՝ հրշեջները մարել են բակում մեծ քանակի այրվող խոտի հակերը, իսկ դրա հարևանութանբ հայտնաբերել են փլուզված շինություն: Մտնելով ներս՝ փրկարարներն այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի՝ բետոնե տանիքը կիսով չափ ընկած նրա վրա: Մարզի ոստիկանապետի կարգադրությամբ ոստիկանները նշված տարածքում ուժեղացված ծառայություն են կատարում մինչ քննիչների ժամանումը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում են, որ մահացածը Մեծամոր քաղաքի բնակիչ է, անունը՝ Էդգար, ում տվյալները ոստիկանությունն այս պահին պարզում է: Ըստ նախնական տեղեկությունների՝ փլուզման պատճառը եղել է գազաբալոնի պայթյունը, իսկ ջոկատի հրամանատարը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էր, որ երբ իրենք ահազանգից րոպեներ անց հասել են դեպքի վայր, կրակը մարելուց հետո տեսել են, որ 20 կգ-անոց գազաբալոնը եղել է բաց: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով փորձում են վտանգ ներկայացնող բետոնե ծածկի տակից դուրս բերել երիտասարդի դին: Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին քննիչ Տրդատ Սողոմոնյանը, փորձագետը և դատական բժիշկը: Փաստի առթիվ քննիչ Տ. Սողոմոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր