15807 դիտում
12:01 25-10-2014
Ի՞նչ արժի Հայաստանում ամենաշքեղ առանձնատունը և ու՞մ է պատկանում այն
Տարօրինակ կհնչի, սակայն Հայաստանում 1 միլիոն դոլար արժողության ընդամենը մեկ առանձնատուն կա: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասա ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւ ավելացրեց, որ այդ տվյալները ստացել է կառավարությունից իր գրավոր հարցմանը ի պատասխան:
ԱԺ պատգամավորը մանրամասնեց, որ պատրաստվում էր օրենքի նոր նախագիծ շրջանառության մեջ դնել, որը կկոչվի «Շքեղության հարկի մասին օրենք»: Այդ օրենքի նպատակն է, որպեսզի շքեղ ապրողները հարկ վճարեն, որը բացառապես կուղղվի դեպի աղքատ ապրողներին: Իսկ նրանց կողմից վճարված գումարները կհավաքվեն բյուջեում ու կփոխանցվեն աղքատ ապրող ընտանիքներին:
«Ցանկանում էի չափորոշիչ սահմանել, թե կոնկրետ այդ առանձնատների շքեղության շեմը որը պետք է լինի: Կառավարությանը գրավոր հարց էի ուղարկել եւ հետաքրքրվել, թե 1 միլիոն դոլար , 400 միլիոն դրամ արժողության բնակարան կամ առանձատուն ՀՀ քանի քաղաքացի ունի: Ինձ սենսացիոն պատասխան է եկել, որ Հայաստանում ընդամենը 1 քաղաքացի ունի: Բայց նվազագույնը մի 20 հոգու մենք գիտենք»,-նշեց ԱԺ պատգամավորը:
Հիմա գրավոր հարց է ուղարկել եւ հետաքրքրվել, թե 500 հազար դոլարանոց առանձնատուն քանի հոգի ունի: «Կիսով չափ նվազեցրել եմ գինը, տեսնենք, թե քանի հոգի կունենա»,- ավելացրեց Հովհաննես Մարգարյանը:
Ի դեպ, 1 միլիոն դոլար արժողության առանձնատան տիրոջ ինքնությունն էլ գաղտնի են պահում:
Նմանատիպ նյութեր
3981 դիտում
19:33 01-02-2014
Սաուդյան Արաբիայի արքայազնին է պատկանում աշխարհի ամենաշքեղ և ամենաթանկ օդանավը. ֆոտոշարք
6593 դիտում
16:36 03-04-2014
Մոլորակի ամենաշքեղ և հզոր S դասի սեդանը` Brabus-ից. տեսանյութ
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին