211652_close_icon
views-count11111 դիտում article-date 16:19 15-07-2016

Կապի և տրանսպորտի նախարարությունը սկսել է Երևան-Սևան-Իջևան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. այն արժի 791 մլն դրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 օր է, ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարության պատվերով «ԽԱՉՀԱՐ» ՍՊԸ-ն սկսել է Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի 7-րդ կմ-անոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես Գեղարքունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները ավարտվելու է հոկտեմբերի 30-ին, սակայն «ԽԱՉՀԱՐ»-ի աշխատակիցներն ասում էին՝ իրենք անելու են անհրաժեշտ բոլոր գործողությունները, որպեսզի օգոստոսի վերջում հանձնեն շահագործման: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ ճանապարհի 62-րդ կմ-ին կառուցվելու է 22 մետր երկարությամբ մետաղական վերգետնյա անցում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ այդ ամբողջ ճանապարհի հիմնանորոգման համար պետությունը հատկացնում է 791 մլն դրամ: Աշխատանքները օպերատիվորեն և որակյալ կատարելու համար Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կարգադրությամբ հսկողություն է իրականացնելու «Հայավտոճան» ընկերությունը՝ տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ: Ճանապարհաշինարարները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Մենք երաշխավորում ենք որակը ու վստահ ենք, որ գոնե մի 30 տարի այս ճանապարհին չենք հանդիպի բռակ, խալտուրա ասֆալտի, ու վարորդները մեզ բարի կհիշեն, հուսանք»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր