Մրցակցի մարզիչը հարվածել է Պիրեսի դեմքին
Ֆրանսիայի հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը, ով ներկայումս հանդես է գալիս հնդկական «Գոա» ակումբի կազմում, հարձակման է ենթարկվել Հնդկաստանի առաջնության շրջանակում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ: «Ատլետիկո Կալկուտա» թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Լոպես Խաբասը հարվածել է Պիրեսի դեմքին: Այդ մասին հայտնել է «Գոա»-ի գլխավոր մարզիչ Զիկոն:
«Ես պետք է հայտարարեմ, որ լուրջ միջադեպի մասին: Իմ ֆուտբոլիստներից մեկը հայտնել է, որ մրցակցի գլխավոր մարզչի կողմից հարձակման է ենթարկվել: Այդ փաստը չի կարող թաքցվել: Դա խայտառակություն է:
Պիրեսը ինձ ասաց, որ Անտոնիո Լոպես Խաբասը հարվածել է նրա դեմքին»,- ասել է Զիկոն: