211652_close_icon
views-count1637 դիտում article-date 16:42 25-10-2014

Գերմանիայում ավելանում է իսլամիստ ծայրահեղականների թիվը

Գերմանիայի հետախուզությունը նոր տվյալներ է հրապարակել երկրում օր-օրի ավելացող իսլամիստ ծայրահեղականների քանակի վերաբերյալ: Ըստ նոր հրապարակման՝ ներկա դրությամբ այդ երկրում հաշվվում է սալաֆիզմի շուրջ 6300 հետևորդ: Գերմանիայի հետախուզության ղեկավար Հանս-Գեորգ Մաասսենի խոսքով՝ մինչև 2014 թվականի վերջը իսլամիստ ծայրահեղականների թիվը կհասնի 7000-ի: «Այդ հայացքները կիոսղ մարդիկ իրենց համարում են անհաջողակ և դժգոհ են իրենց կյանքից: Նրանց թվում է թե եթե ունենա կոնկրետ նպատակ ապա կյանքն արմատապես կփոխվի»,-պարզաբանում է Մաասսենը:

Նմանատիպ նյութեր