211652_close_icon
views-count1683 դիտում article-date 23:18 16-04-2015

Իսլամիստ ծայրահեղականների ձեռքով սպանված Charlie Hebdo-ի խմբագիրը գիրքն ավարտել էր մահվանից երկու օր առաջ

Ֆրանսիայում առաջիկայում կհրատարակվի իսլամիստ ծայրահեղականների ձեռքով 2015 թ. հունվարի 7-ին Փարիզում սպանված փարիզյան «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնիեյի գիրքը։ Ինչպես տեղեկացնում է «baltinfo.ru»-ն, Շարբոնիեն գրքի վրա աշխատանքներն ավարտել էր մահվանից երկու օր առաջ։ Հիշեցնենք, որ «Charlie Hebdo»-ի խմբագրատան վրա կատարված զինված հարձակման հետևանքով սպանվել էր 12 մարդ, այդ թվում՝ գլխավոր խմբագիրն ու երկու ոստիկան։ Իսկ գրքի հիմնական գաղափարն այն է, որ աշխարհում ռասիզմի դեմ պայքարը սխալմամբ փոխարինվել է իսլամաֆոբիայի դեմ պայքարով։

Նմանատիպ նյութեր