948 դիտում
15:57 27-10-2014
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵՄ խորհրդատվական խմբի շրջանակներում Հայաստան այցելած փորձագետների հետ
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵՄ խորհրդատվական խմբի շրջանակներում
Հայաստան այցելած փորձագետների հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այս տարիների ընթացքում ԵՄ
խորհրդատվական խմբի գործունեությանը եւ նախանշել ԵՄ-ի հետ առաջիկա ծրագրերը,
մասնավորապես ՀՀ-ԵՄ երկխոսությունը շարունակելու համար անհրաժեշտ օրակարգի
ձեւավորման ուղիները:
Նաիրա Զոհրաբյանը, գնահատելով ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքը, նշել է այն
դրականը, որը կատարել է թիմը՝ մասնավորապես օգնելով Ասոցացման համաձայնագրի եւ
դրա հիմնական բաղադրիչ հանդիսացող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի
նախապատրաստման գործում, այդուհանդերձ հանձնաժողովի նախագահը բարձրաձայնել է
այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է անպայմանորեն վերանայի Եվրոպական
միությունը՝ տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանում իր քաղաքականությունը
մշակելիս։
Կողմերն անդրադարձել են բյուջետային վերահսկողության խնդրին՝ նշելով, որ
ԵՄ-ից պետական բյուջեին հատկացվող գումարները լրջագույն վերահսկողության խնդիր
ունեն: Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել է նաեւ ԵՄ-ից դրամաշնորհներ ստացող որոշ
ՀԿ-ների հարցը, որոնց աշխատանքի արդյունքը տեսանելի չէ: Նա նշել է այն
ուղղությունները, որտեղ պիտի հստակ նկատելի լինի ԵՄ-ի դիրքորոշումը հանրության
մեջ եվրոպական արժեքների տարածման ճիշտ ու գրագետ լոբբինգ անելու հարցում: Այս
առումով հանձնաժողովի նախագահը կարեւորել է ավելի լայն շրջանակների
ներգրավվումը այս գործընթացում: Նա նշել է, որ նոյեմբերի 4-5-ին Բրյուսելում
նախատեսված է «Եվրանեսթ» ԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում
նաեւ Արեւելյան գործընկերության եւ Եվրոպական միության միջեւ հետագա
համագործակցության խնդիրն է: Տիկին Զոհրաբյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ
հարաբերությունների առաջիկա օրակարգի ձեւավորման խնդրին՝ նշելով
երկխոսությունն առաջ մղելու համար անհրաժեշտ հիմնական ուղղությունները:
Նմանատիպ նյութեր
970 դիտում
20:50 18-02-2016
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ փորձագետների հետ
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»